Maghakian Scripts

Կենսագրություն

Անի Մաղաքյան — կենսագրություն

Հայ սցենարիստ, շոուռաներ և պրոդյուսեր։ Սերիալներ, ֆիլմեր, ներկայացումներ և մանկական պատմություններ՝ 2016 թվականից։

Անի Մաղաքյան

Անի Համլետի Մաղաքյանը (ծնված 1988 թվականի հունիսի 3-ին, Վանաձոր) հայ սցենարիստ, արձակագիր, լրագրող և մանկավարժ է։ 16 տարեկանից գրում է արձակ ու աշխատում որպես լրագրող։ Հեղինակել է ավելի քան 700 հոդված, հարցազրույց և պատմվածք։ Սցենարիստական մասնագիտական գործունեությունը սկսել է 2016 թվականին։

Նրա գործերում դրաման ու հումորը ապրում են նույն տարածքում, իսկ հերոսները չեն բաժանվում պարզ «լավերի» ու «վատերի»։ Պատմությունը կառուցվում է ավարտից դեպի սկիզբ՝ հստակ դրամատուրգիական հիմքով։

Կրթություն և մասնագիտական զարգացում

  • Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
  • Կովկասյան ինստիտուտ — քաղաքագիտություն և լրագրություն, մագիստրատուրա
  • Ալեքսանդր Միտտայի կինոդպրոց, Մոսկվա — ֆիլմի և հեռուստատեսության սցենար
  • Ռիչարդ Քրևելին — Storytelling for Cinema and TV
  • Քրիստոֆեր Վոգլեր — The Hero’s Journey

Ստեղծագործական պրակտիկա

  • Գաղափարի և պատմության ճարտարապետություն
  • Սցենարային սենյակի ղեկավարում
  • Շոուռաներական և ստեղծագործական վերահսկողություն
  • Սերիալ · ֆիլմ · պիես · մանկական պատմություն