Maghakian Scripts

Ծառայություն

Պատմության և սերիալի գաղափարի մշակում

Պատմության մշակում՝ գաղափար, կերպարներ, կոնֆլիկտ և կառուցվածք։ Անի Մաղաքյանի հետ պատրաստեք ֆիլմի կամ սերիալի հիմքը՝ մինչև սցենարի գրությունը։

Պատմության մշակման փուլը պարզում է՝ ով է հերոսը, ինչ է ուզում, ինչն է խանգարում նրան և ինչպես է փոխվում նրա կյանքը։ Այն օգտակար է, երբ գաղափարը դեռ չի դարձել ամբողջական պատմություն կամ գրված տարբերակում գործողությունների կապը խզված է։ Արդյունքում ստեղծագործական թիմը ստանում է սցենարին անցնելու համաձայնեցված հիմք։

Ինչ ենք մշակում

  • Գաղափարը, թեման և պատմության հիմնական հարցը
  • Կերպարների ցանկությունները, հարաբերությունները և փոփոխությունը
  • Կոնֆլիկտի զարգացումը և որոշումների հետևանքները
  • Ֆիլմի կառուցվածքը կամ սերիալի սեզոնային գծերը

Ինչ նյութ կարող է պատրաստվել

  • Լոգլայն, սինոփսիս կամ պատմության ընդարձակ շարադրանք
  • Տեսարանային պլան, սեզոնի քարտեզ կամ սերիալի աշխարհի ու կերպարների նկարագրություն
  • Առկա նյութի կառուցվածքային խնդիրների և առաջարկվող լուծումների ցանկ

Երբ ընտրել այս ծառայությունը

  • Ունեք գաղափար, բայց դեռ չգիտեք պատմության զարգացումն ու ավարտը
  • Պետք է պրոդյուսերին ներկայացնելու հստակ պատմություն
  • Նոր տարբերակ գրելուց առաջ ուզում եք լուծել սցենարի հիմնական խնդիրները

Հաճախ տրվող հարցեր

Պատմության մշակումը ներառո՞ւմ է ամբողջ սցենարը։

Սա առանձին փուլ է՝ մինչև սցենարի գրությունը։ Ամբողջ սցենարի մշակումը կարելի է քննարկել որպես հաջորդ աշխատանք։

Կարելի՞ է սկսել միայն կարճ գաղափարից։

Այո։ Ներկայացրեք գաղափարը, ենթադրվող ձևաչափը և այն, ինչ ուզում եք պատմել։ Դրանց հիման վրա կքննարկվի մշակման ծավալը։

Հնարավո՞ր է վերամշակել արդեն գրված պատմությունը։

Այո։ Սկզբում պարզվում են կառուցվածքի, կերպարների կամ կոնֆլիկտի խնդիրները, ապա համաձայնեցվում են փոփոխությունները։

Համագործակցություն

Այս կայքով չհրապարակված գաղափարներ և սցենարներ չենք ընդունում։